Սիրիայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է ավելի քան 100 մարդ


15:02 , 23 մայիս, 2016

Սիրիայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է ավելի քան 100 մարդLife.panorama.am-ը գրում է.

Ավելի քան 100 մարդ է զոհվել սիրիական Ջաբալա և Տարտուս քաղաքների մոտակայքում տեղի ունեցած պայթյունների արդյունքնում։
Տարտուսում՝ ավտոկայանի մոտակայքում, պայթեցվել է ռումբերով մեքենա, կայարանի տարածքում էլ 2 մահապարտներ պայթեցրել են իրենց։ Ջաբալա քաղաքում էլ տեղի են ունեցել մի քանի պայթյուններ։
 
Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունների թիրախը եղել են ավտոբուսների բազմամարդ կանգառները և հիվանդանոցները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ