Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասին


14:36 , 23 մայիս, 2016

Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասինLife.panorama.am-ը գրում է.

Մերիլին Մոնրոն (իրական անունը Նորմա Ջին Բեյքեր) ծնվել է 1926թ.-ին Լոս-Անջելեսում, երկու շաբաթական տարիքում  նրան հանձնել են այլ ընտանիքի:  

1942թ.-ի հունիսի 19-ին 16-ամյա Նորման ամուսնանում է և լքում դպրոցը: Ամուսնությունից մեկ տարի անց նրա ամուսինը աշխատանքի է անցնում առևտրային նավում, իսկ Նորման` ավիացիոն գործարանում. այսպիսով նրա առաջին ամուսնությունն ավարտվում է: 
 
1944թ.-ին 18-ամյա Նորմա Ջինը ստանում է իր առաջին հոնորարը` հանդես գալով որպես ֆոտոմոդել, նրա հոնորարը կազմել է ժամում 5 դոլար:   
 
1948թ.-ին նա արդեն Մերիլին Մոնրո անունով ստորագրում է իր առաջին պայմանագիրը «Կոլումբիա Փիքչրս» կինոընկերության հետ:  
 
«Նիագարա» (1953) и «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» (1953) ֆիլմերի ցուցադրությունից հետո Մերիլին Մոնրոն արժանանում է կինոաստղի և սեքս խորհրդանիշի տիտղոսներին: Ընդհանուր առմամբ` Մերիլին Մոնրոն 30 դեր է խաղացել ֆիլմերում:  
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ