Ֆրանսիան ԻՊ համար թիվ մեկ թիրախն է. վարչապետ


10:00 , 23 մայիս, 2016

88_mainՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսն Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան «Իսլամական պետության» զինյալների համար շարունակում է մնալ «թիվ մեկ թիրախը», հայտնում է Gazeta.ru-ն:

«ԻՊ համար Ֆրանսիան թիվ մեկ թիրախն է։ Սպառնալիքը նախկինի նման չափազանց բարձր է։ Բոլոր երկրները, որոնք սպառնալիքի տակ են, պետք է 100 տոկոսով ներգրավվեն ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին հետախուզության ներկայացուցիչ Պատրիկ Կալվարը հայտարարել էր, որ ԻՊ-ն Ֆրանսիայում պլանավորում է նոր հարձակումների շարք։