Թող Սիլվա Կապուտիկյանի, Սևակի գործերը չսիրեն, չկարդան, բայց վիրավորել, տգեղ բառերով բնութագրել`նողկալի է


19:50 , 22 մայիս, 2016
Թող Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները չսիրեն, թող Սևակի գործերը չկարդան, բայց վիրավորել, տգեղ բառերով բնութագրել վերջիններիս, նողկալի է, սեփական ոչնչությունը ընդգծող քայլ: Այս դեպքում ազատ կարծիք արտահայտելու մասին չի կարող խոսք գնալ: Ըստ իս` կնոջը, մորը, բանաստեղծուհուն քած անվանող, ֆեյսբուքում աջ ու ձախ ցեխ շպրտելով ինքնահաստատման փորձ անող անձին պետք է ստիպել ներողություն խնդրել: Սա առաջին դեպքը չէ, հավանաբար նախկին կամ ներկա ուսուցիչը, ժամանակին սովորելու փոխարեն, գրողների կենսագրությունները փորփրելով է զբաղված եղել...