Ամերիկացի գեներալը մեկնել է Սիրիա Ռաքքայի վրա հարձակումը կազմակերպելու նպատակով


13:30 , 22 մայիս, 2016
us_syria_s878x659

Lenta.ru-ի փոխանցմամբ` Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) գեներալ Ջոզեֆ Վոթելը, որը մայիսի 22-ին գաղտնի մեկնել է Սիրիա, քննարկել է Ռաքքայի վրա հարձակվելու նախապատրաստությունները: Այդ մասին Twitter-ում հայտնել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկը:

CNN-ը մայիսի 21-ին հայտնել է, որ Վոթելը մի քանի ժամով գաղտնի գտնվել է Սիրիայի հյուսիսում, այցելելով ամերիկյան հատուկ ջոկատայինների տեղակայման վայրերը և հանդիպելով ԱՄՆ-ին հավատարիմ տեղի աշխարհազորայինների հետ: