Ներկայիս Թուրքիայում ս. Հակոբ եկեղեցին և Հակոբ Մծբնաց հայրապետի գերեզմանոցը դարձել են քրդերի և թուրքերի համար կռվախնձոր


11:30 , 22 մայիս, 2016
Ներկայիս Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքը՝ պատմական Մծբինը, գտնվում է Տիգրիս գետից մոտ 100 կմ արևմուտք, Խաբուր գետի Ջախջախ վտակի ափին: Մծբինը Տիգրան Մեծի օրոք մտել է Հայաստանի կազմի մեջ, այն մինչ այդ եղել է հնագույն Միգդոնիա պետության մայրքաղաքը: Մծբինը Տիգրան Մեծի աթոռանիստներից էր, այնտեղ էր պահվում նրա գանձերի մեծ մասը: Մծբինը եղել է Հայերի, պարսիկների ու արաբների տիրապետության տակ: Այստեղ ապրել են Հայեր, պարսիկներ, արաբներ, քրդեր իսկ թուրքական նվաճումներից հետո՝ XIV դ.-ից , սկսել են ապրել նաև թուրքեր:
XX դարի սկզբներին Մծբինն ուներ մոտ 7000 բնակչություն, որից 1000-ը հայեր: Հայրեը XX դարի սկզբներին ունեին արհեստանոցներ, վաճառատներ, հյուրանոցներ, եկեղեցիներ ու դպրոցներ: Եկեղեցիներից ամենահյտնիներն էին Ս. Աստվածածինը և ս. Հակոբը: 1915թ. Մծբինը նունյնպես հայաթափվեց ու տեղի Հայությունը ենթարկվեց սպանդի ու տեղահանման: Մծբինում մինչ օրս պահպանվել է ս. Հակոբ եկեղեցին և Հակոբ Մծբնաց հայրապետի գերեզմանոցը: Այսօր այն դարձել է քրդերի և թուրքերի համար կռվախնձոր, այն ինչ իրական տերերը լուռ հետևում են այդ կռվին: