Բրյուսելում պայթյուն իրականացրած մահապարտ ահաբեկչի եղբայրը մասնակցելու է Ռիոյի Օլիմպիադային


00:47 , 22 մայիս, 2016

Բրյուսելում պայթյուն իրականացրած մահապարտ ահաբեկչի եղբայրը մասնակցելու է  Ռիոյի ՕլիմպիադայինBarometer.am-ը գրում է.

Մուրադ Լակրաուին, ով բնակվում է Բրյուսելում, Եվրոպայի թեքվանդոյի առաջնության եզրափակիչ մարտում հաղթանակ է տարել` 6:3 հաշվով:

Այս ոսկե մեդալից բացի մարզիկը նաև Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մեկնելու իրավունք է ստացել:

Մարզիկի ավագ եղբայրը` Նաջիմը, Բրյուսելում պայթյուն իրականացրած երկու մահապարտ ահաբեկիչներից մեկն էր: Սակայն ահաբեկչությունից հետո Մուրադը հանդես էր եկել հայտարարությամբ, որ ընտանիքը կապ չի ունեցել եղբոր հետ շուրջ 3 տարի:

Հիշեցում. 2016թ.-ի մարտին Բրյուսելում մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել` օդանավակայանում և մետրոյում: