Հայտնի կիսելը՝ նիհարելու համար


23:49 , 21 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Կիսելը հայտնի ըմպելիք է, որը ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Կիսելը մաքրում է աղիները վերամշակված ուտելիքից և կարգավորում է նյութափոխանակությունը:

Կիսելի պատրաստման համար օգտագործվում են բացառապես բնական բաղադրիչներ, որոնք օգնում են մաքրել օրգանիզմն ու նիհարել:

Կիսելը՝ նիհարելու միջոց

Բաղադրություն

Բոլոր բաղադրիչների վրա լցրեք եռացրած ջուրը: Խառնուրդը եփեք ցածր կրակի վրա 15 րոպե: Ստացված լուծույթը քամեք, սակայն դեն մի նետեք մնացորդները:

Մաքրող կիսելը պետք է խմել մեկ շաբաթ շարունակ, օրական 2 բաժակ՝ քնելուց 2 ժամ առաջ: Ցանկալի է այս ընթացքում որովայնի հատվածում ջեռակ (грелка) տեղադրել:

Կիսելը քամելուց հետո մնացած հատիկները պետք է ուտել հաջորդ առավոտյան՝ նախաճաշի հետ: Բուժման կուրսը տևում է 4 շաբաթ, որից հետո անհրաժեշտ է 2 ամիս դադար տալ:

Վարսակի փաթիլներից պատրաստված կիսելն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից և լավացնել օրգանիզմի ընդհանուր վիճակը: