«Մեծ յոթնյակում» նախատեսվում են կառուցվածքային բարեփոխումներ


22:37 , 21 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
«Մեծ յոթնյակում» (G7) մտադիր են արագացնել համաշխարհային տնտեսության աճը, համատեղելով մի քանի մեխանիզմներ և կառուցվածքային փոփոխություններ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն՝  Ճապոնիայի Սենդա քաղաքում G7-ի անդամ երկրների կենտրոնական բանկերի և ֆինանսների նախարարների հանդիպումից անմիջապես հետո:

Հանդիպման մասնակիցները եկել են միասնական եզրակացության, որ համաշխարհային տնտեսության վիճակը վերջին մի քանի ամիսների ընթացքում կայունացել է և անհանգստությունների կարիք չկա: Այդ պատճառով  հանդիպման ընթացքում քննարկումները սուր չեն եղել, ինչպես սպասվում էին:

G7-ի ֆինանսների նախարարները համաձայնել են, որ պետական ծախսերի ճիշտ տնօրինումը դրական խթան է տնտեսության աճի համար: Շոյբլեն կոչ է անում համատեղ հետևել ֆինանսական շուկաների կայունացմանը, քանի որ տնտեսության բարեփոխումները միայնակ իրականացնելու դեպքում  կարող են առաջանալ անցանկալի արդյունքներ: