Հայկական ասացվածքի «Գյուղ կանգնի գերան կկոտրի» իրավացիությունն այսօր հաստատվեց Գառնի գյուղում


22:25 , 21 մայիս, 2016
Հայկական ասացվածքի <<Գյուղ կանգնի գերան կկոտրի>> իրավացիությունը այսօր հաստատվեց Գառնի գյուղում:Այսօր Գառնում հաստատվեց նաև Գանդիի ասածը <<սկզբում քեզ կանտեսեն>> (որոշում ընդունելուց գառնեցիք լրիվ անտեսված են եղել), հետո <<կծաղրեն>> (էդպես էլ անում էին) , <<հետո կծեծեն>> (գառնեցի ակտիվիստները ահաբեկման են ենթարկվել) :Այս ամենը փորձարկելուց հետո Գառնի էր եկել վարչապետը իր շքախմբով գառնեցիներին տեղեկացնելու, որ որոշումը վերանայվելու է, այսինքն <<հետո դու կհաղթես>>:Չգիտեմ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց այսօր ուսումնասիրելով պայքարող գառնեցիների <<աուրան >> հասկացա, որ վարչախմբի համար իրենց հետ հեշտ չի լինելու : Էսօր կրկին համոզվեցի, որ մեր պետական համակարգը կոռուպցիայի և ինտելեկտի բացակայության միախառնուրդ է :Նա նման մարդու, որը գլուխ չունի, բայց որի ձեռքերը, ձեռը ընկածը տանում է գրպանները:Պետական կառավարման համակարգի մի բարձրակարգ, միջազգային մասնագետ օրեր առաջ ինձ ասում էր, որ <<Հայաստանի խնդիրը էնքան կոռուպցիան չէ ինչքան ինտելեկտի բացակայությանը պետական կառավարման համակարգի մեջ>>: