«Մանչեսթեր Յունայթեդը» այսօր կհայտարարի Ժոզե Մոուրինիոյի նշանակման մասին


22:00 , 21 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Լուի Վան Գալը կլքի ակումբը և Ժոզե Մոուրինիոն կզբաղեցնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Սպասվում է, որ նշանակման մասին կհայտարարվի Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղից հետո, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է «Կրիստալ Պելեսի» հետ: Ի դեպ, Մոուրինիոն կգլխավորի «կարմիր սատանաներին»՝ անկախ խաղի արդյունքից:

Պորտուգալացին անգլիական ակումբի հետ կստորագրի եռամյա պայմանագիր, համաձայն որի տարեկան կվաստակի մինչև 15 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Մոուրինիոյի վերջին աշխատավայրը «Չելսին» էր, որտեղից նա հեռացվել էր մրցաշրջանի վատ մեկնարկից հետ: