Մեր զինվորը գրագետ զինվոր է


21:50 , 21 մայիս, 2016

Մեր զինվորը գրագետ զինվոր է: Երբ ասում եմ գրագետ նկատի չունեմ անպայման գիր ու գրականություն կարդացած, բանաստեղծություններ ու պատմվածքներ անգիր արած, կամ թեորեմաներ ու կանոներ անգիր իմացողներ, նկատի ունեմ գրագետ են ռազմական գործում: Բացի մարտական ու հաղթական ոգի ունենալուց, նաև ռազմապես զարգացած են, կիրթ են, իրենց ռազմական մասնագիտությանը տիրապետող: Սրա մեջ անշուշտ իր մեծ դերն ու նշանակություն ունի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ սպայական կազմը: Ցանկացած զենք դառնում է անպիտան իր , եթե այն ճիշտ չեն կարողանում օգտագործել, իսկ մեր զինվորներն այնպիսի ճշգրտությամբ են օգտագործում զենքը, որ անգամ կզարմանան ամենափորձառու հրահանգիչներն ու տվյալ զենք արտադրող ընկերության փորձարկաման մասնագետը: Հայոց բանակի զինվորի ձեռքում սովորական հրաձգային զենքը կարող է դառնալ անգամ ուղղաթիռ , ԱԹՍ ու տանկ խոցող զենք... Իսկ տեղանքում այնպես է կողմնորոշվում, որ ոչ մի կողմնացույց նման ճշգրտությամբ չի կարող կողմնորոշում ցույց տալ... Հպարտ եմ իմ Հայոց բանակի ԶԻՆՎՈՐՈՎ...