19:48 , 21 մայիս, 2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 21-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 8-րդ շարքի տներից մեկի մոտ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: