16:44 , 21 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամանետի պաշտոնական կայքը:
Քերին հիշեցրել է Թուրքիայի արտգործնախարարին խոսքի ազատության, ինչպես նաև ազատ ու անկախ մեդիայի կարևորությունը:
ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են իրադրությունը Սիրիայում` կարևորելով հակամարտող կողմերի շրջանում թշնամության դադարեցումը:
Կողմերը խոսել են նաև Իրաքում և տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի, փախստականների ճգնաժամի մասին: