14:18 , 21 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Աֆղանստանի հյուսիս-արևելյան Բահրամ նահանգում, ուր տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմակայանը, մահապարտ ահաբեկիչը հարձակում է գործել ամերիկյան զինվորականների շարասյան վրա, հայտնում է Gazeta.ru-ն:
Ականատեսների վկայությամբ` մահապարտը ականապատված ավտոմեքենայով բախվել է ամերիկացի զինվորականների շարասյանը: «Թալիբան» իսլամիստական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը և հայտնել բազմաթիվ զոհերի մասին: Սակայն երկրի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այդ տվյալները: