13:36 , 21 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը նախագահական քարոզարշավի համար ծախսել է ավելի քան 43 մլն դոլար։
Նախագահի պաշտոնին առաջադրվելու ցանկության մասին պաշտոնապես հայտարարելուց հետո մինչև մայիս, երբ փրայմերիզներին իրենց մասնակցությունից հրաժարվեցին Հանրապետական կուսակցությունից նրա վերջին երկու մրցակիցները, Թրամփը ծախսել է մոտ 56 մլն դոլար։
Թրամփի ֆինանսական ծախսերի մասին շաբաթ օրը հայտնել է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը՝ միլիարդատիրոջ նոր ֆինանսական հաշվետվությանը հղումով։ Հաշվետվությունը ներկայացվել է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովին։