Մինչև Դոնալդ Թրամփի հետ ծանոթությունը, Մելանին աշխատում էր որպես մոդել և վարում էր այլ կյանք, բնականաբար հաճախակի ժամանակ էր անցկացնում էլիտար երեկույթներին։ Սակայն ձեռք բերելով նոր կարգավիճակ՝ վերջինս փոխեց իր ապրելաոճը։
Վերջին ժամանակում լրագրողներին տրված հարցազրույցում Մելանին խոսել էր իր կյանքում տեղ գտած փոփոխությունների մասին։ Վերջինս խոսել էր նաև Մայքլ Ջեկսոնի հետ հանդիպման և վերջինիս առաջարկի մասին։
«Մի անգամ ես և Մայքլ Ջեկսոնը հանդիպել էինք Նյու Յորքի Pierre հյուրանոցում։ Մենք միասին ընթրեցինք, ինչից հետո բազմոցին նստած զրուցում էինք։ Իմ ամուսինը ինչ-որ տեղ էր գնացել, իսկ Մայքլը այդ պահին ինձ ասաց. «Երբ Թրամփը վերադառնա, արի սկսենք համբուրվել, որ նա խանդի»,- պատմեց Մելանիան և հավելեց, որ նա մերժեց Մայքլի առաջարկը, ինչից անմիջապես հետո նրանք սկսեցին բարձր ծիծաղել։
Հարցազրույցի ժամանակ Մելանիան մեկնաբանեց նաև այն, որ իր ամուսնուն համեմատում են Հիտլերի հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
