Մահացել է Beastie Boys խմբի հիմնադիր Ջոն Բերին


00:55 , 21 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

52 տարեկանում մահացել է հայտնի Beastie Boys խմբի հիմնադիր ու կիթառահար Ջոն Բերին: Rolling Stone ամսագրին հղում անելով՝ «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ երաժիշտի հայրը հաստատել է լուրը:

Բերին ծանր հիվանդ էր և վերջին ամիսներին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Բերին մահացել է մայիսի 19-ին ԱՄՆ-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ