Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Whoscored-ի Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականում


21:52 , 20 մայիս, 2016

Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Whoscored-ի Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականումBarometer.am-ը գրում է.

Whoscored-ը կազմել է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խորհրդանշական հավաքական, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի "Բորուսիա"-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Եվրոպայի լիգայի գավաթի 2015/16 թթ խաղարկության շրջանակներում Մխիթարյանն անցակացրել է 11 խաղ(2 գոլ և գոլային 6 փոխանցում)։

Հայաստանի հավաքականի ավագի միջին գնահատականը 7․8 է կազմել: