«The Hill». Հայկական բանակի զինվորին գլխատելը խոսում է Ադրբեջանի բանակի այլասերվածության մասին


18:22 , 20 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայկական բանակի երիտասարդ զինվորի գլխատված գլուխը՝ որպես ավար ադրբեջանական բանակի ձեռքին, խոսում է ադրբեջանական բանակի այլասերվածության և ամբողջական փչացվածության մասին. -անդրադառնալով ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ զինծառայող ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի գլխատմանը, գրում է «The Hill»  պարբերականը:

Պարբերականը հիշեցնում է նաև Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի կողմից դաժանաբար սպանված և դիակապտ արված ծեր ամուսինների մասին:

Այս համատեքստում հոդվածի հեղինակը քննադատում է մեկ այլ հրապարակման հեղինակ Դենիս Ջաֆեսին այն բանի համար, որ վերջինս դեմ էր արտահատնվել սենատոր Մարկ Քիրքի կոչերին առ այն, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար: Հոդվածագիրը նաև քննադատում է Ջաֆեսին այն դիտարկման համար, որ հայկական կողմին անվանել է «ահաբեկչական»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ