17:57 , 20 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ղրիմի մի շարք խոշոր քաղաքներ հոսանքազրկվել են անհայտ պատճառներով, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է Սևաստոպոլի նահանգապետ Սերգեյ Մենյայլոն:
Հոսանքազրկված քաղաքների թվում են Սևաստոպոլը, Սիմֆերոպոլը, Յալթան, Թեոդոսիան: Պետական և մասնավոր հիմնարկները աշխատանքը շարունակել են դիզելային գեներատորների օգնությամբ: Բջջային կապն աշխատում է ընդհատումներով:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ղրիմում էլեկտրամատակարարումը շուտով կվերականգնվի: Նշենք, որ Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո ուկրաինական էլցանցերը դադարեցրել են թերակղզու էլեկտրամատակարարումը, ինչից հետո ռուսական կողմը ստիպված է եղել նոր էլեկտրակամուրջ կառուցել: