Դավիթ Բաբայանը` Չիլիի խորհրդարանի ընդունած բանաձևի մասին


17:36 , 20 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Չիլին աշխարհին կարևոր մեսիջ ուղարկեց: Այստեղ որևէ սուբյեկտիվ կանխակալ մոտեցումներ չկան, նրանք օբյեկտիվորեն դիտարկել են, իրականությունը և ընդունել են շատ կարևոր բանաձև,- «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Չիլիի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտող բանաձևի ընդունմանը, նշել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Դիտարկմանը, թե Չիլիի խորհրդարանի բանաձևը հատկապես կարևոր էր նրանով, որ այն հասցեական էր, իսկ բանաձևում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես քաղաքական սուբյեկտ է դիտարկվում, այլ ոչ թե վիճելի տարածք, Բաբայանը համաձայնեց, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է:

«Իհարկե միջազգային ճանաչման համար կարևոր է որ լինի պաշտոնական իրավական ճանաչում, սակայն կարևոր է նաև այն, որ նման ժեստերը նույնպես ճանաչում են նշանակում: Ճանաչվում և արժևորվում է մեր պետականաշինության գործընթացը, ժողովրդավարական պետություն կառուցելու ջանքերը, Արցախը ճանաչելի է դարձնում որպես նորմալ պետություն, որը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում»,- ասաց խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ