16:06 , 20 մայիս, 2016
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից և նշում, որ տղաները տուն են գնացել ինքնուրույն քայլելով։
Բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիները առաջին բժշկական օգնությունն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ստանալուց հետո տղաները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում են նախարարությունից, 25 օրվա ընթացքում բուժական անհարժեշտ բոլոր, լայնածավալ աշխատանքների արդյունքում ծայրահեղ ծանր, շոկային վիճակից նրանք դուրս են եկել։ Վերականգնողական մի քանի վիրահատությունների շնորհիվ պատանիների մոտ այսօր որևէ ֆունկցիայի խանգարում չկա, նրանք քայլում են։
Նշվում է, որ ավտոբուսի պայթյունի հետևանքով բոլոր տուժածներն ապաքինված դուրս են գրվել։