Մարին Լե Պենը ԵՄ-ի ինքնակործանում է կանխատեսում


13:10 , 20 մայիս, 2016

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարծում է, որ ԵՄ-ն ինքն իրեն կքանդվի: Այս մասին նա ասել է RT-ին տված հարցազրույցում:

«Պատճառը պարզ է. երկու հենակետերը, որոնց վրա այն ներկայումս խարսխվում է՝ Շենգենը և եվրոն, հիմա քանդվում են»,- ասել է Լե Պենը:

«Եվրոն մանր մասերի է բաժանվում: Եվ ահա նրանք ժամանակ են ձգում, ինչը միլիարդներ արժե՝ փորձելով պահել այդ կառուցվածքը, բայց ԵՄ-ն մեռած աստղի լույսի ցոլքի է նման»,- ասել է Լե Պենը:

Նրա խոսքով՝ հիմա «խելագար շեղման ժամանակ է», և նրանք, ովքեր որոշում են ԵՄ քաղաքականությունը, «ընդունակ են ամեն ինչի, որ թույլ չտան փլվել այդ շենքին»: «Երկրներին, որոնք չեն ցանկանա միգրանտների ընդունել, պատժելու սպառնալիքը՝ նրանց մեղադրելով 250 000 եվրո վճարել յուրաքանչյուր չընդունած միգրանտի համար, ակնհայտորեն այդ մասին է վկայում»,- ասել է նա:

Լե Պենի խոսքով՝ սպառնալիքները, շանտաժը, որոնց ներկայումս համակարգված դիմում է ԵՄ-ն, առաջին հերթին, «թուլության ամենահսկայական ապացույցն են»:

Լե Պենն ասել է, որ եթե Ֆրանսիան դուրս գա ԵՄ-ից, այն կդադարի գոյություն ունենալ: