Ռիկի Մարտինը և Քրիստինա Ագիլերան ելույթ կունենան՝ ի աջակցություն Հիլարի Քլինթոնի


11:48 , 20 մայիս, 2016

Ռիկի Մարտինը և Քրիստինա Ագիլերան ելույթ կունենան՝ ի աջակցություն Հիլարի ՔլինթոնիLife.panorama.am-ը գրում է.

Երգիչ Ռիկի Մարտինը և երգչուհի Քրիստինա Ագիլերան Shes With Us համերգի ժամանակ կսատարեն ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին։ 
 
Համերգը կանցնի Լոս-Անջելես հունական թատրոնում հունիսի 6-ին՝ ընտրություններից մեկ օր առաջ։
 
Սովորական տոմսի արժեքը կազմում է 45$։ «Տիկին նախագահ» կարգի տոմսերը կարժենան 1-5  հազար դոլար՝ իրենց մեջ կներառեն առանձին մուտք, նստատեղ բեմահարթակի մոտ և աստղերի սենյակ մուտք գործելու թույլատվություն։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ