Թուրքիայում PKK-ի զինյալների հարձակումների հետևանքով զոհվել են չորս և վիրավորվել՝ տասնմեկ թուրք զինվոր


10:22 , 20 մայիս, 2016

Թուրքիայի Մարդին և Վան նահանգներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել են չորս , իսկ վիրավորվել տասնմեկ թուրք զինվոր:
PKK- ի զինյալները Վանում, Գյուրփինար - Էդրեմիթ ավտոմայրուղու վրա հարձակվել են թուրքական բանակի զրահապատ մեքենայի վրա, փոխհրաձգության ընթացքում վիրավորվել են թուրքական բանակի երկու զինվոր, իսկ զինվորներին օգնության հասնող մեկ այլ զրահապատ մեքենայի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ թուրք զինվոր:
Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում PKK-ի զինյալները հեռակառավարվող պայթուցիկով պայթեցրել են ռազմական գործողությունների հրահանգ ստանալու համար հավաքված թուրքական բանակի զինվորների խմբին, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել ինն զինվոր: