Թուրքիայի ապագա վարչապետ Բինալի Յըլդըրըմի արմատներն Ալաշկերտից են


10:18 , 20 մայիս, 2016
Թուրքիայի ապագա վարչապետ, ԱԶԿ-ի նախագահ Բինալի Յըլդըրըմի արմատներն Ալաշկերտից են (թուրքերն Արարատն ու մոտակայքի նահանգը կոչում են Աղրը, որի մաս էլ ներկայում կազմում է Ալաշկերտը, որը թուրքերը կոչում են «Էլեշքիրթ»): Թուրքական ազգայնամոլական մամուլում գտա, որ տարիներ առաջ ակտիվ քննարկվում էր Յըլդըրըմի քրդական ծագման հարցը: Պաշտոնական գրագրությունում նշվում է, որ նա Երզնկայից է, ուր էլ նրա նախնիները տեղափոխվել են Ալաշկերտից: Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Իզմիրից: Ու քանի որ բավական շատ քննարկվում է նրա անձը (պաշտոնական գործունեությունից զատ), սոցցանցերի թուրքական հատվածում անընդհատ հիշում են նրա որդուն, ով հայտնի է մոլախաղերի նկատմամբ հետաքրքրությամբ: Անգամ այսպիսի մի միտք են շրջանառում. «Շատ լավ է Յըլդըրըմի ընտրությունը, քանի որ նա Թուրքիան կվերածի իսկական Լաս Վեգասի»: