Բելգիայում ազատ են արձակել փարիզյան ահաբեկչությունների համար կասկածվողին


09:45 , 20 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Բելգիայի իշխանություններն ազատ են արձակել 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների համար կասկածվողներից մեկին, գրում է Associated Press-ը։

Բելգիական դատախազությունում նշել են, որ 29-ամյա Զաքարիան ազատ է արձակվել, սակայն կգտնվի ոստիկանության խիստ հսկողության տակ։

Բելգիայի քաղաքացի Զաքարիան եղել է Բրյուսելի Մոլենբեկ թաղամասում հունվարի 20-ին իրականացված ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվածներից մեկը, այդտեղ են ապրել հանցագործները: Նրան ահաբեկչության և ահաբեկչական խմբին մասնակցելու մեղադրանքներ են ներկայացվել:

Հիշեցնենք, որ Փարիզում իրականացված ահաբեկչությունների շարքի հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ։