06:35 , 20 մայիս, 2016
Tert.am–ը գրում է.
Ոստիկանության տվյալներով մոտավորապես 128 հազար մարդ է մասնակցել աշխատանքային բարեփոխումների դեմ ուղղված նոր ակցիային: Արհմիությունների տվյալներով` այդ ակցիային մասնակցել է շուրջ 400 հազար մարդ՝ հաղորդում է France Press-ը:
Արդեն երկրորդ ամիս շարունակ մասսայական երթեր ու ակցիաներ են շարունակվում ողջ Ֆրանսիայի տարածքում: Դուրս գալով փողոցներ՝ քաղաքացիները ցուցադրում են իրենց դժգոհությունն աշխատանքային օրենսգրքի բարեփոխման նկատմամբ: Ի հեճուկս բնակչության կողմից ընդունված օրենքի նախագծի նկատմամբ դժգոհության՝ վարչապետ Մանուել Վալսը դիմել է «ուժային» տարբերակին և փաստաթուղթը մտցրել է խորհրդարան, առանց քննարկումների ու քվեարկության: