Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ժառանգորդների ցուցակը


05:49 , 20 մայիս, 2016

Lurer.com–ը գրում է.

Forbes հանդեսն առաջին անգամ կազմել Է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների ցուցակը: 8,9 մլրդ դոլար պոտենցիալ ժառանգությամբ վերին հորիզոնականն զբաղեցրել Է «Լուկօյլ» ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովի որդին՝ Յուսուֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես գրում Է Forbes-ը, հանդեսի վերջին վարկանիշում տեղ գտած բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմել Է 283 մլրդ դոլար: Նրանց երեխաների ընդհանուր թիվը 243 Է: Եթե ընդհանուր ժառանգությունը բաժանվեր հավասար բաժիններով, ապա յուրաքանչյուր երեխային կհասներ 1 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի:

Հանդեսում ընդգծում են, որ ցուցակը չի կարելի համարել «ժառանգորդների լիարժեք վարկանիշ», քանի որ դրանում հաշվառված չեն միլիարդատերերի կարողությունների այն բաժինները, որոնք պատկանում են նրանց ամուսիններին: «Հաշվարկներում պարզության համար բիզնեսմենի ողջ կարողությունը բաժանվել Է նրա կողմից ճանաչված բոլոր երեխաների վրա»,-գրում են վարկանիշի հեղինակները:

Առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Յուսուֆ Ալեքպերովը՝ «Լուկօյլ» նավթընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովի որդին, որը հնարավորություն ունի ժառանգել 8,9 մլրդ դոլար: նրանից փոքր-ինչ հետ Է մնում չորս տարեկան Տարա Մելնիչենկոն՝ «Եվրոխիմ» եւ ՍՈւԷԿ ընկերությունների սեփականատիրոջ՝ Անդրեյ Մելնիչենկոյի դուստրը՝ 8,2 մլրդ դոլար պոտենցիալ ժառանգությամբ:

Ինչպես գրում են վարկանիշի հեղինակները, Լեոնիդ Միխելսոնի դուստրը՝ Վիկտորյան, պետք Է լիներ առաջին հորիզոնականում, բայց 2015 թվականին Forbes-ի վերջին ցուցակում Ռուսաստանի ամենահարուստ մարդը որդի ունեցավ, եւ նրա կարողությունը (14,4 մլրդ դոլար) հարկ եղավ բաժանել երկու երեխաների միջեւ:

Ցուցակում նաեւ տեղ են գտել «Ալֆա-Գրուպ»-ի սեփականատիրոջ՝ Ալեքսեյ Կուզմիչեւի որդին (6,7 մլրդ դոլար), Գենադի Տիմչենկոյի երեք երեխաները (3,8-ական մլրդ դոլար), «Ալֆա-Գրուպ»-ի եւս մեկ սեփականատիրոջ՝ Միխայիլ Ֆրիդմանի չորս զավակները (3,3-ական մլրդ դոլար) եւ քսանյակը եզրափակող Ալեքսեյ Մորդաշովի վեց զավակները:

Նշվում Է, որ միլիարդատերերի երեխաների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող բուհը մնում Է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, իսկ մասնագիտությունը՝ Էկոնոմիկան եւ մենեջմենթը: