Դենիել Քրեյգը հրաժարվել է մոտ 100 միլիոն դոլարից, Բոնդի դերին վերադառնալու համար


04:43 , 20 մայիս, 2016

Դերասան Դենիել Քրեյգը, որը կատարել է «007» գործակալի դերը Բոնդի մասին վերջին 4 ֆիլմերում, այլևս մտադիր չէ կատարելու սուպերհերոսի դերը, հայտնում է bagnet.org-ը:

Հարկ է նշել, որ իր որոշումը նա չի փոխել նույնիսկ այն ժամանակ, երբ ֆիլմի ստեղծողները նրան առաջարկել են 68 միլիոն ֆունտ (98․5 միլիոն դոլար):

Քրեյգն իր հարցազրույցներից մեկի ժամանակ կատակով ասել է, որ «ավելի շուտ կկտրի իր զարկերակները, քան կխաղա ևս մեկ «բոնդում»: