Այսօր կեսգիշերին Երևան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը


02:08 , 20 մայիս, 2016

Shamshyan.com–ը գրում է.

Այսօր կեսգիշերին Երևան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Վաղը` մայիսի 20-ին, Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նշենք, որ ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը Երևանում պետք է կայանար ապրիլի 7-ին, սակայն տեղափոխվեց: