Քարվաճառը միգուցե ավելի շատ կարիք ունի հայրենիք ընկալվելու հայության կողմից, քան հայոց աշխարհի բազմաթիվ այլ անկյուններ


00:25 , 20 մայիս, 2016

Այսօր կրկին Քարվաճառում էի՝ հայության հայրենիքի ամենաչնաշխարհիկ անկյուններից մեկում: Վերստին զգացի նրա անզուգական աուրան, վերստին համոզվեցի, որ Քարվաճառը միգուցե ավելի շատ կարիք ունի հայրենիք ընկալվելու հայության կողմից, քան հայոց աշխարհի բազմաթիվ այլ անկյուններ, որպեսզի խորթ ու օտարված չզգա իրեն, որպեսզի մեր քոչվոր հարևանները մեկընդմիշտ հասկանան, որ նախքան իրենց ծնողների գերեզմանները՝ մեր պապերի օջախներն ու գերեզմաններն են այնտեղ եղել:
Սիրում եմ Քարվաճառը և հույս ունեմ մեկ օր այնտեղ ունենալ իմ սեփական տունը:
Հ.Գ. Կառավարությունը տնտեսական նոր ծրագրեր է սկսում այդ շրջանում, որոնց մասին՝ վաղվա պաշտոնական հաղորդագրությամբ...