23:37 , 19 մայիս, 2016
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում տեղի ունեցած ժողովի ժամանակ արձանագրություն են ստորագրել Չեռնոգորիայի դաշինքի կազմ մտնելու մասին, ինչը նրան հնարավորություն կտա ժողովներում ունենալու դիտորդի կարգավիճակ: Բոլոր անդամ-երկրների կողմից դրա վավերացումից հետո երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ, հայտնում է RIA Novosti-ն:
Պոդգորիցան ակնկալում է կազմակերպության լիիրավ անդամ դառնալ արդեն 2017 թվականի կեսերին: Մոսկվան հայտարարել է, որ Չեռնոգորիայի ՆԱՏՕ-ի կազմ մտնելը ազդում է Ռուսաստանի շահերին և ստիպում է համապատասխանաբար արձագանքել:
«Եվրոպայում համապատասխան ռազմական և քաղաքական լանդշաֆտը փոխելու ՆԱՏՕ-ի հերթական փորձը` հատկապես մեր երկիրը զսպելու դաշինքի վերցրած բացահայտ կուրսի պայմաններում, անխուսափելիորեն ազդում է ՌԴ-ի հետաքրքրություններին և մեզ պարտադրում է համապատասխան արձագանքի»,- ասել է նա: