Սիրիայում և Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժային օպերացիաները բացառվում են. Ջոն Քերրի


23:06 , 19 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Սիրիայում և Լիբիայում ուժային օպերացիաները բացառվում են, ՆԱՏՕ-ն կարող է ունենալ միայն աջակից դեր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն  Քերրին, ով մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
 
«Սիրիայում և Լիբիայում անմիջական ուժային օպերացիաները բացառվում են: ՆԱՏՕ-ն կարող է միայն աջակից դեր խաղալ, օրինակ օգնություն ցուցաբերել Լիբիայի ափերի մոտ ԵՄ ծովային օպերացիաներին»,-նշել է նա:
 
Ինչ վերաբերում է սիրիական կարգավորմանը, ապա Քերրին ընդգծել է, որ ԱՄՆ-ն այսօր իր ողջ ջանքերն է գործադրում, որպեսզի կողմերին բերի բանակցությունների սեղանի շուրջ և պայմաններ ստեղծի, որպեսզի նրանք կարողանան հասնել անկեղծ պայմանավորվածության: