Մոուրինյուն «Ման. Յունայթեդը» գլխավորելու համար պայման է դրել


23:00 , 19 մայիս, 2016

jose-mourinho-1430315889-2363550Araratnews.am-ը գրում է.

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շարունակում է բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Բանակցությունների գլխավոր պայմաններից մեկը ակումբի տրանսֆերային քաղաքականությունն է։ Ինչպես վստահեցնում է «ESPN»-ը, պորտուգալացին պնդում է, որ ֆուտբոլիստների ձեռք բերելու հարցում վերջին խոսքը պետք է իրեն պատկանի։