22:36 , 19 մայիս, 2016
EgyptAir եգիպտական ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Ադելը հաստատել է, որ Միջերկրական ծովում հայտնաբերված ինքնաթիռի բեկորները պատկանում են այսօր առավոտյան ռադարների տեսադաշտից անհետացած A320 ինքնաթիռին:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը` նշվում է, որ հայտնաբերվել է ինքնաթիռը 66 ուղևորների հետ միասին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ ռադարների էկրաններից անհետանալու վայրից 50 մղոն հեռավորությամբ լողացող օբյեկտներ են հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: