Բակո Սահակյանը սահմանագիծ է այցելել


19:22 , 19 մայիս, 2016

Bako_SahakyanAraratnews.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: