18:52 , 19 մայիս, 2016
Այսօր ՀՀ կառավարության ներկայացրած Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծն ընդունելու մասին հարցը ներկայացնելիս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հարցրեց, թե ինչ վիճակում են «Դվին» հյուրանոցի, երիտասարդական պալատի և արտաքին գործերի նախարարության շենքերը:
Արման Սահակյանը հայտնեց, որ «Դվին» հյուրանոցի համալիրի ներդրողները գրեթե ամբողջությամբ ստանձնած պարտավորությունները կատարել են և բավականին փոփոխություններ են կատարվել պայմանագրում: «Այսօր անզեն աչքով էլ կարող ենք տեսնել, որ լուրջ շինարարական աշխատանքներ են կատարվում: Հիմա «Դվին» հյուրանոցային համալիրը նոր ծրագիր է ներկայացրել կառավարությանը, մոտ 70 միլիոն դոլարի նոր ներդրումներ, որը շուտով կքննարկվի կառավարությունում և կընդունվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է երիտասարդական պալատին, ապա նա ասաց այդ հացին չի կարող պատասխանել, քանի որ այդ գործարքը նախկինում իրենց նախարարության միջոցով չի իրականացվել:
«Ւնչ վերաբերում է ԱԳՆ շենքին, ապա պետք է ասեմ, որ մեր ոլորտում երևի թե ամենահաջող գործարքներից մեկն էր, որովհետև, օտարելով 14 հազար քառակուսի մետ տարածք, մենք արդեն գիտենք, որ ունենք մոտ 33 հազար քմ նոր տարածք, որտեղ տեղեկայված են հինգ նախարարությունները»,-ասաց նա:
Լևոն Մարտիրոսյանն, արձագանքելով Արման Սահակյանին, մաղթեց, որ նա երկար և արդյունավետ պաշտոնավարի, որ ինչ-որ մի պահ այս հարցերն իրեն այլևս չհնչեն: