ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցեր


18:12 , 19 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
 
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի ինստիտուտի և ԵԽ երևանյան գրասենյակի միջև համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելման, այդ վայրերում բուժօգնության կազմակերպման հարցերում համատեղ համագործակցությանը, ինչպես նաև քննարկել են ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող հարցեր:

Տիկին Վուտովան, կարևորելով իրավունքների և ազատությունների ապահովման գործումՄարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, պատրաստակամություն է հայտնելշարունակել և ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը:
 
Պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի դերն ու իրականացրած աշխատանքները, ինչպես նաև հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և փոխգործակցելու իր պատրաստակամությունը: