14,6 մլն դոլար` Գյումրու փողոցների վերականգնման համար


19:50 , 19 մայիս, 2016

«Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 14.6 մլն եվրո գումարի չափով վարկ այսօր հավանության արժանացաբ Հայաստանի կառավարության կողմից:

Ծրագրի շրջանակում, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման (դրենաժային) ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: Վարկը տրամադրվում է 15 տարով, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի, տոկոսադրույքը լողացող՝ 6-ամսյա EURIBOR + 1%: