17:42 , 19 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին ամենահումորային բանաստեղծությունների մրցույթում, հայտնում է Korrespondent-ը: Իր գրած քառյակում Ջոնսոնը Էրդողանին անվանել է «Անկարայից մի հոյակապ տղա», ով սկսել է անառակ կյանք վարել այծի հետ:
There was a young fellow from Ankara
Who was a terrific wankerer
Till he sowed his wild oats
With the help of a goat
But he didn’t even stop to thankera.
Այդ բանաստեղծության համար Լոնդոնի նախկին քաղաքապետը ստացել է հազար ֆունտ ստեռլինգ մրցանակ (մոտ 1,5 հազար դոլար): Ջոնսոնը հայտարարել է, որ ցանկացած եվրոպական երկրում յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա կոպիտ հումորներ անել Թուրքիայի ղեկավարի հասցեին: