Մխիթարյանի նոր պահանջը՝ Տուխելը պետք է մնա թիմում


17:36 , 19 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է բանակցություններն ակումբի հետ:

WDR-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանը նոր պահանջ է ներկայացրել: Ըստ պահանջի՝ ակումբի և Մխիթարյանի պայմանագիրը կչեղարկվի, եթե ակումբը հեռացնի թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:

Մոտ օրերս կողմերը կկայացնեն վերջնական որոշում: