00:54 , 20 մայիս, 2016
Լոնդոնում ձերբակալվել է Բուքինգհեմյան պալատի պարսպի վրա բարձրացած տղամարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Լոնդոնի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ 41-ամյա տղամարդը բարձրացել է պատի վրա, տագնապի ազդանշանի ակտիվացումից 7 րոպե անց նրան հայտնաբերել է ոստիկանությունը:
Կասկածյալը զինված չի եղել: Նրան ձերբակալել են պահպանվող տարածք ներթափանցման կասկածանքով:
ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը դեպքի պահին շենքում են եղել: