16:59 , 19 մայիս, 2016
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter–ի իր էջում տեղեկացնում է, որ այսօր Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող եգիպտական EgyptAir ավիաընկերության կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չկան։
«Հաստատված տվյալներով MS804 չվերթում ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,– գրառել է նա։
Հիշեցնենք, որ այսօր հաղորդվել էր, որ Եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռն
անհետացել է ռադարների տեսադաշտից։ MS804 օդանավում եղել է 59 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:
Ինքնաթիռը թռչելիս է եղել 11.300 մ բարձրության վրա, երբ անհետացել է Միջերկրական ծովի արևելյան շրջանում: