Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ-ին ակտիվորեն զբաղվել ԼՂ հակամարտության կարգավորմամբ


16:22 , 19 մայիս, 2016

154614_srcAraratnews.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ակտիվորեն զբաղվել Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի և ԱՊՀ տարածքում այլ հակամարտությունների կարգավորմամբ, հայտնում է «Բելտա» պարբերականը:

Լուկաշենկոն այդ հայտարարությամբ հանդես է եկել ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների մարմինների ղեկավարների խորհրդի նիստում: Բելառուսի նախագահի համոզմամբ`այդ հանդիպումը հնարավորություն է տալիս ավելի բաց քննարկել այն խնդիրները, որոնցով «հիվանդ է» ԱՊՀ-ն:

«Եթե մենք չտեսնելու տանկ, չբուժենք այդ հիվանդությունները, ապա միայն ավելի կխորացնենք դրանք: Պետք է համաձայնության գանք: Մենք որևէ տեղ չենք կորչելու, միևնույն նավակում ենք: Ոչ ոք, հատկապես ուրիշ ափերին, մեզ չի սպասում»,- ասել է Լուկաշենկոն: