15:20 , 19 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Analitik.am»-ի գործով կալանավորված Վարդիթեր Գիշյանին. այս մասին Tert.am-ին ասաց Վարդիթեր Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով խնդրել էի վերացնել Առաջին ատյանի դատարանի որոշումը կամ կիրառել այլընտրանքային պատիժ՝ գրավ ու փոխել պաշտպանյալիս խափանման միջոցը: Դատարանը, փաստորեն, որոշեց կիրառել 500 000 դրամ գրավի դիմաց որոշումը», -ասաց Ոսկանյանը:
Ըստ նրա՝ որոշումը պետք է վերցնեն և գնան Աբովյան ՔԿՀ: