Մադրիդում թող նկարեն իրենց ֆիլմերը, իսկ մենք կշարունակենք տիտղոսներ նվաճել. Պիկե


15:06 , 19 մայիս, 2016

Կատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն գոհ է մրցաշրջանից: Կատալոնացիները դարձան Իսպանիայի չեմպիոն և երկրի գավաթը նվաճելու հնարավորություն ունեն: Թիմը, սակայն, զրկվեց Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունից:

«Ազգային առաջնությունում հաղթանակն արդեն իսկ նշանակում է «լավ» գնահատական: Իսպանիայի գավաթում հաղթելու դեպքում կմոտենանք «գերազանց» գնահատականին: Չեմպիոնների լիգան կարևոր մրցաշար է: Մադրիդում թող նկարեն իրենց ֆիլմերը, իսկ մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով և տիտղոսներ նվաճել»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մայիսի 28-ին կխաղարկեն «Ռեալն» ու «Ատլետիկոն»: