14:54 , 19 մայիս, 2016
Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը գիշերը դարձյալ հրթիռակոծվել է։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը, զինյալ ահաբեկչական խմբավորումները Բոսթան Փաշայի շրջանից հրթիռակոծել են Նոր գյուղը։
Հրթիռներ են ընկել Նոր գյուղի Ազգային Քարեն Եփփե ճեմարանի փողոցում։
Հրթիռակոծվել է նաև Նոր գյուղի բանջարեղենի շուկայի շրջակայքը։ Գիշերվա տեղեկություններով՝ զոհվել է մեկ, վիրավորվել՝ 9 մարդ։