ԵԱՏՄ վարչապետների նիստը Երևանում կկայանա մայիսի 20-ին


14:48 , 19 մայիս, 2016

Մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: